Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցում՝ ժողովրդին հայտնի «АТС»-ի շենքի հարևանությամբ, վեր է խոյանում աղբի բուրգ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է՝ այդ հատվածում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ․
«Սակայն, չգիտես՝ ինչու ո՛չ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությանը, ո՛չ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին չի մտահոգում, որ այդ վիճակի պատճառով հնարավոր է առաջանա համաճարակ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։