«Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վաղը՝ օգոստոսի 15-ին, Գորիսում մեկնարկելու է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի երկրորդ օրը։ Սկսած ժամը 12:00-ից՝ քաղաքում բացվելու է նաև տեղական արտադրանքի տոնավաճառը:


 


Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը:


 


Ավտոբուսները սպասարկելու են Գորիս – «Զանգեր» – Հին Խնձորեսկ – Գորիս, ինչպես նաև Գորիս – Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – հին քարանձավային Գորիս – Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – Գորիսի քարանձավային ամֆիթատրոն – Գորիս երթուղիները:


 


Օրվա աշխույժ ռիթմերը Գորիսում ապահովելու է DJ TÉGRA-ն:


 


Երեկոյան՝ ժամը 19:00-ին, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում սպասվում է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվելու է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն:


 

Դիտումների քանակ6

Leave a comment