Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները, երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ

https://arm.sputniknews.ru/20260814/bacahajtvel-en-ekeghecineric-katarvats-gvoghutjunnery-erku-andz-dzerbakalvel-e-ngn-105793581.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՆԳՆ համայնքային ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ 2 անձ ձերբակալվել է

Sputnik Արմենիա

ՆԳՆ համայնքային ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ 2 անձ ձերբակալվել է

2026-08-14T21:52+0400

true

PT1M08S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105793081_164:0:1120:717_1920x0_80_0_0_f3e1059cc53b19844c05ffa74e8e21f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եկեղեցի, մատուռ, գողություն, բացահայտում, видео

եկեղեցի, մատուռ, գողություն, բացահայտում, видео

Բաժանորդագրվել

Տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մյուս մասը հայտնաբերվել է ավտոմեքենայում։

Հայաստանում տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ կատարած անձինք բացահայտվել են և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը: Երկու եկեղեցիներից էլ հաղորդում էր ստացվել գողությունների վերաբերյալ:

Նշվում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։

«Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին՝ ժամը 16․50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք»,–հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվլ է մեքենայում։

Leave a comment