«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանք 2 ամսով երկարաձգվել է

Բաժանորդագրվել

Հունիսին Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է խմբով ընտրակաշառք տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ «Հասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է խմբով ընտրակաշառք տալու համար։

Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։

Leave a comment