Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը


Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է օրենքի այն հոդվածը, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին մուտք գործել սոցիալական ցանցեր՝ հայտնել Է BFM-TV հեռուստաալիքը:


Խորհրդի համաձայն՝ սոցցանցերի արգելքը ոտնձգություն կլիներ դեռահասների խոսքի ազատության դեմ։ Բացի այդ, քանի որ օրենքի տեքստում «տարիքի ստուգման պայմանները չեն սահմանվում», կարող է խախտվել անձնական կյանքի անձեռնմխելիությունը:


Սահմանադրական խորհրդի որոշումները, որոնք վերահսկում են օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը, բողոքարկման ենթակա չեն։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդի որոշումից հետո էլ հավատարիմ է մնում երեխաների համար սոցցանցերն արգելելու գաղափարին: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն պետք է հնարավորինս սեղմ ժամկետում նախապատրաստի օրենքի նոր տարբերակը՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը: Նախագահը մտադիր է այդ բարեփոխումն իրականացնել մինչև 2027 թվականի գարուն։

Leave a comment