Վահան Կոստանյանը Կիևում է. նա հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Բաժանորդագրվել

Արձանագրվել է երկու երկրների միջև վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր է քննարկել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին:

«Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կոստանյանը և Միշչենկոն քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր, մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Leave a comment