Բաժանորդագրվել
Ըմբշամարտիկի կարիերան Ստեփան Մարյանյանն ավարտել է 2022 թվականին:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր, Եվրոպական խաղերի կրկնակի հաղթող Ստեփան Մարյանյանն ընդգրկվել է հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբում: Այս մասին մարզիկը հայտնել է սոցիալական ցանցերում:
Ստեփան Մարյանյանը 2018 թվականին հաղթել է Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում՝ 63 կգ քաշային կարգում։ 2015 թվականին Մարյանյանը դարձել է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի հաղթող՝ 59 կգ քաշային կարգում։
2022 թվականին մարզիկն ավարտել է կարիերան Ռուսաստանի հավաքականում։