Ազգային ժողովում հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը, պատասխանելով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Ղազինյանի պնդմամբ՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ գնի բարձրացման նախաձեռնողը հենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն է լինելու։ Ղազինյանը կասկած հայտնեց, որ իշխանություններն արհեստականորեն զսպել են սակագնի բարձրացումը նախընտրական շրջանում։ Նա մատնանշեց Հայկական ատոմային…