https://arm.sputniknews.ru/20260814/erevanum-ev-gegharquniqum-lcakajanneri-gvortsuneutjun-e-dadarecvel-dranq-kaparaknqvel-en-105785653.html
Երևանում և Գեղարքունիքում լցակայանների գործունեություն է դադարեցվել, դրանք կապարակնքվել են
Երևանում և Գեղարքունիքում լցակայանների գործունեություն է դադարեցվել, դրանք կապարակնքվել են
Sputnik Արմենիա
Ամբողջությամբ դադարեցվել է տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների գործունեությունը մինչև արձանագրված… 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T17:31+0400
2026-08-14T17:31+0400
2026-08-14T17:31+0400
գազալցակայան
բենզալցակայան
երևան
գեղարքունիքի մարզ
վարդենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97704530_0:0:1600:901_1920x0_80_0_0_8ea30e2961752c581e7381299922099b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երևանում և Գեղարքունիքի մարզում մի քանի լցակայանների գործունեություն է դադարեցվել, դրանք նաև կապարակնքվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Նշվում է, որ լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։Ամբողջությամբ դադարեցվել է տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր օբյեկտները կապարակնքվել են։
երևան
գեղարքունիքի մարզ
վարդենիս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97704530_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e4e2ed17c64ab14e15b1ef25ae0e83ed.jpg.webp
գազալցակայան, բենզալցակայան, երևան, գեղարքունիքի մարզ, վարդենիս
գազալցակայան, բենզալցակայան, երևան, գեղարքունիքի մարզ, վարդենիս
Ամբողջությամբ դադարեցվել է տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
«Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանում՝ Թբիլիսյան խճ․ 𝟐𝟎 հասցեի «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում , Դավիթ Բեկի 𝟏𝟑𝟎/𝟕 հասցեում «Էս Էս Օիլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան 𝟕𝟎/𝟏 հասցեում «Լ. Մելիքյան» ԱՁ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում»,–հայտնում է տեսչական մարմինը։
Նշվում է, որ լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ամբողջությամբ դադարեցվել է տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների գործունեությունը մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր օբյեկտները կապարակնքվել են։