Քննչական կոմիտեում Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին 24News-ին հայտնել են ՔԿ-ից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ:
«Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք», – հարցմանն ի պատասխան նշել էին ՆԳՆ-ից: