Ռուսաստանը հիմքեր չի տեսնում այն կիսատ միջոցների համար, որոնք կարող են ժամանակավոր դադար տալ Կիևին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու Թուրքիայի առաջարկը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է Սև ծովում ռազմական գործողությունների նկատմամբ մորատորիում սահմանել։
«Մենք իրավիճակի բարելավման որևէ նախադրյալ չենք տեսնում, հետևաբար՝ նաև հիմքեր չունենք կիսատ միջոցների համար, որոնք միայն ժամանակավոր դադար են տալիս Կիևի ռեժիմին», – ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։