ԱԺ-ում անընդհատ կոնֆլիկտները ոչ ճիշտ ազդակ են հասարակության համար․ Վարդևանյան

https://arm.sputniknews.ru/20260814/azh-um-anyndhat-kvonfliktnery-voch-tshisht-azdak-en-hasarakutjan-hamar-vardevanjan-105777780.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105333814_89:0:1512:1067_1920x0_80_0_0_76461797cd509ed3dc7f9fd038fd5e49.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդգար ղազարյան, արամ վարդևանյան, աժ (ազգային ժողով)

էդգար ղազարյան, արամ վարդևանյան, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Պատգամավորն ընդգծեց, որ խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչները քաղաքակիրթ երկխոսության կոչ են անում, սակայն իրենք հաճախ ավելի կոշտ են արձագանքում ընդդիմության կտրուկ հայտարարություններին:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովում անընդհատ տեղի ունեցող կոնֆլիկտներն ու փոխադարձ վիրավորանքները բացասական ազդանշան են հասարակությանը, որտեղ ագրեսիան արդեն իսկ աճում է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում մեր երկրում ավելացել են միջանձնային հարաբերությունների պատճառով առաջացած կոնֆլիկտներից մահվան դեպքերը, ուստի շատ կարևոր է, որ խորհրդարանում պատգամավորները լավ օրինակ ծառայեն։

«ԱԺ-ում ելույթները կարող են լինել սուր, վիրավորական, անընդունելի։ Այդ ժամանակ ի՞նչ է պետք անել․ օրինակ, նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի ընթացքում խոսափողից օգտվելու իրավունքի սահմանափակում և այլն․․․ Եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ու՞ր ես հասնելու»,- ասաց Վարդևանյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչները պատգամավորներին քաղաքակիրթ երկխոսության կոչ են անում, սակայն իրենք հաճախ ավելի կոշտ են արձագանքում ընդդիմության կտրուկ հայտարարություններին:

Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստանի» անդամ Էդգար Ղազարյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ իր քեռու թոռը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ և մեղադրել իշխանություններին զինծառայողների մահվան շահարկումների մեջ: Նրա ելույթից հետո թեժ լեզվակռիվ սկսվեց ՔՊ-ականների հետ։ Ավելի ուշ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդունեց, որ Էդգար Ղազարյանի մոտ էմոցիոնալ պոռթկում է եղել, և նրա խոսքը բարեվարքության ընդհանուր նորմերից դուրս էր։

Leave a comment