Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ, մասնավորապես Իտուրուպ կղզի: Սանաե Տակաիտին հայտարարել է, որ Տոկիոն դատապարտում է նման քայլը, քանի որ, նրա ձևակերպմամբ՝ հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից։
«Ռուսաստանի նախագահի այցը Իտուրուպ նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները։ Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները չափազանց բարդ են։ Բայց նույնիսկ այս պայմաններում Տոկիոն ջանքեր է գործադրում լարվածությունը կանխելու համար»,- ընդգծել է Ճապոնիայի վարչապետը։ Սանաե Տակաիտին հավելել է, որ Պուտինի այցը սրել է Ճապոնիայում հակառուսական տրամադրությունները և բարդացրել հարաբերությունների վերականգնման գործընթացը։
Ճապոնական կողմը նախազգուշացնում է՝ կառավարությունը մտադիր է ուսումնասիրել պատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, դիտարկվում է պատժամիջոցները խստացնելու սցենարը:
Մոսկվայից արձագանքել են. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Տոկիոյից հնչող հայտարարությունները քաղաքական առումով անտեղի են, վիրավորական և անհիմն՝ իրավական տեսանկյունից: Նա մեղադրել է Ճապոնիային՝ հակառուսական և թշնամական կուրս որդեգրելու համար: «Իտուրուպ կղզին, ինչպես և Կուրիլյան կղզիները՝ ամբողջությամբ, Ռուսաստանի անբաժանելի մասն են»,- եզրափակել է պաշտոնյան։
Մանրամասները՝ տեսաշարում: