Քաղաքականություն
14.08.2026 | 14:27
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստից հետո պատգամավոր Տարոն Չախոյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին` արդյոք իր ելույթները համապատասխանում են բարեվարքության սահմաններին, պատասխանեց:
«Նորմա՞լ է, երբ մի ամբողջ խմբակցության «սրիկա» են անվանում և դրա համար ներողություն չեն խնդրում։ Ընդունում են, որ սխալ են արել, բայց ներողություն չեն խնդրում: Դա է նորմա՞լ ձեր կարծիքով: Կարծում եմ՝ ոչ: Առնվազն պետք էր ներողություն խնդրել, ինչը այսօր չարեցին: Եվ, բնականաբար, դրան պետք է հետևեր պատասխան, ինչը ես տվել եմ»,- նշեց նա։ Ի
շխանական պատգամավորը նաև հայտարարեց, որ բարեկրթության սահմաններում խոսույթ ձևավորելու պայմանավորվածությունը չի նշանակում, որ իշխանական խմբակցությանը կարող է վիրավորել և դրա համար պատասխան չստանալ։
«Այն, որ մենք պայմանավորվել ենք բացառապես բարեկրթության սահմաններում մեր խոսույթը ձևավորել, դա դեռ չի նշանակում, որ որոշ սանձարձակներ իրենց պետք է թույլ տան մեզ սրիկա անվանել ու դրա համար ներողություն չխնդրել»,- ասաց նա: Նշենք, որ երեկվանից ԱԺ-ում իրավիճակը լարվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, Ռուբեն Ռուբինյանը պահանջել էր ներողություն խնդրել ելույթում «սրիկայաբար» բառը գործածելու համար: Այսօր, սակայն, նիստի սկզբում Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց, իսկ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշեց, որ ասելու ոչինչ չունեն:
Մամրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան