Իրանում երկրաշարժ է գրանցել. ցնցումները զգացվել են երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում

Իրանի Խուզեստան նահանգում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել տեղի ժամանակով ժամը 11:59-ին։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Իրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան, Իլամ և Լուրեստան նահանգների սահմանամերձ շրջաններում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել։

Leave a comment