Իրանում երկրաշարժ է գրանցել. ցնցումները զգացվել են երկրի արևմուտքում և հարավ–արևմուտքում

Բաժանորդագրվել

Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իրանի Խուզեստան նահանգում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել տեղի ժամանակով ժամը 11:59-ին։

Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Իրանի արևմուտքում և հարավ–արևմուտքում գտնվող Խուզեստան, Իլամ և Լուրեստան նահանգների սահմանամերձ շրջաններում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել։

Leave a comment