https://arm.sputniknews.ru/20260814/datarany-veradardzrel-e-drmejani-hajcn-ynddem-pashinjani-105773359.html
Դատարանը վերադարձրել է Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի
Դատարանը վերադարձրել է Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի
Sputnik Արմենիա
Դատարանը ոչ հստակ և ոչ որոշակի է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T13:57+0400
2026-08-14T13:57+0400
2026-08-14T13:57+0400
հայաստան
լիպարիտ դրմեյան
նիկոլ փաշինյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104642851_0:0:1600:901_1920x0_80_0_0_41c170930448a05eef92b7024e888062.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Դատարանը վերադարձրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու հիմքում մի քանի թերություն է նշել` հայցադիմումում չի նշվել Լիպարիտ Դրմեյանի հայրանունը, ինչպես նաև նրա հաշվառման վայրի հասցեն։Բացի այդ, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով։«Ավելի քան ակնհայտ փաստ է, որ այդ հասցեն միաժամանակ չի հանդիսանում Փաշինյանի փաստացի բնակության և ծանուցման հասցեն, հետևաբար ներկայացված փոստային անդորրագիրը պատշաճ ապացույց չի համարվել»,– արձանագրել է դատարանը։Դատարանը նաև ոչ հստակ և ոչ որոշակի է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։ Վերջինս պահանջել է Փաշինյանին պարտավորեցնել «նույն եղանակով և նույն հանրայնությամբ հրապարակայնորեն հերքել» հայցի 3.1 կետի «ա»-ից «թ» ենթակետերում նշված տեղեկությունները։ Դատարանի գնահատմամբ՝ նման ձևակերպումից բավարար հստակությամբ չի հասկացվում, թե կոնկրետ ինչ տեղեկությունների հերքում է պահանջվում։ Դատարանն ընդգծել է, որ իրավասու չէ հայցվորի փոխարեն ընտրել կամ ձևակերպել հայցապահանջը։Հիշեցնենք, որ Դրմեյանը դիմել էր դատարան զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։Հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք են տվել վարչապետի հայտարարությանը։Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայց ներկայացրեց դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեին։ Դրմեյանը սկբզնապես հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել, որ նման պահանջ կարող է ավելացվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104642851_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f3f9d591d8e5dcfed31cd1cb5b6bca86.jpg.webp
հայաստան, լիպարիտ դրմեյան, նիկոլ փաշինյան, դատարան
հայաստան, լիպարիտ դրմեյան, նիկոլ փաշինյան, դատարան
Դատարանը ոչ հստակ և ոչ որոշակի է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Դատարանը վերադարձրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու հիմքում մի քանի թերություն է նշել` հայցադիմումում չի նշվել Լիպարիտ Դրմեյանի հայրանունը, ինչպես նաև նրա հաշվառման վայրի հասցեն։
Բացի այդ, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով։
«Ավելի քան ակնհայտ փաստ է, որ այդ հասցեն միաժամանակ չի հանդիսանում Փաշինյանի փաստացի բնակության և ծանուցման հասցեն, հետևաբար ներկայացված փոստային անդորրագիրը պատշաճ ապացույց չի համարվել»,– արձանագրել է դատարանը։
Դատարանը նաև ոչ հստակ և ոչ որոշակի է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։ Վերջինս պահանջել է Փաշինյանին պարտավորեցնել «նույն եղանակով և նույն հանրայնությամբ հրապարակայնորեն հերքել» հայցի 3.1 կետի «ա»-ից «թ» ենթակետերում նշված տեղեկությունները։ Դատարանի գնահատմամբ՝ նման ձևակերպումից բավարար հստակությամբ չի հասկացվում, թե կոնկրետ ինչ տեղեկությունների հերքում է պահանջվում։ Դատարանն ընդգծել է, որ իրավասու չէ հայցվորի փոխարեն ընտրել կամ ձևակերպել հայցապահանջը։
Հիշեցնենք, որ Դրմեյանը դիմել էր դատարան զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։
Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայց ներկայացրեց դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեին։ Դրմեյանը սկբզնապես հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել, որ նման պահանջ կարող է ավելացվել։