Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հասարակություն

14.08.2026 | 13:43

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ըստ հաղորդագրության՝  արտադրամասի որոշ հատվածներում պատերի մակերևույթները եղել են տեղ-տեղ վնասված, ծեփը թափված, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առկա են եղել բորբոսասնկեր:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

         

 

Leave a comment