Ողբերգական դեպք՝ Մեծամորում. պատվանդանի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից փրկարարները իջեցրել են տղամարդու մшրմինը

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված։

 

Տեղում փրկարարները տուֆե պատի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից կտրել են պարանը և մահացածի մարմինը մոտեցրել դիատարին։

 

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ռոման Ք.-ն է։

Leave a comment