Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Տեղեկությունը հայտնում է Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է որ «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել թռիչքների անվտանգություն ապահովելու համար։

«Դոմոդեդովո» օդանավակայանում սահմանափակում էր մտցվել նաև օգոստոսի 14-ի գիշերը։ Օդանավակայանը չվերթերը սպասարկում էր միայն համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո։

Leave a comment