«Հրապարակ»-ը գրում է․ «Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ եւ ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։ Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, գործարար Սերգո Գալստյանը, կրկնօրինակելով Փաշինյանին, տնետուն քարոզարշավ է անում՝ նրա լոզունգներով․ այդ մեկը դու ես…