Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը. պատճառը ԱԹՍ–ների ակտիվությունն է

Բաժանորդագրվել

Չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են` անվտանգության նկատառումներից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Տեղեկությունը հայտնում է Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է որ «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել թռիչքների անվտանգություն ապահովելու համար։

«Դոմոդեդովո» օդանավակայանում սահմանափակում էր մտցվել նաև օգոստոսի 14-ի գիշերը։ Օդանավակայանը չվերթերը սպասարկում էր միայն համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment