Այն մեկը, որին փախցրել, հեռվում եք նստեցրել՝ ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը չի գիտակցում, բայց խոստանում եմ, կգիտակցի. Ռուբինյան

Այն մեկը, որին փախցրել, հեռվում եք նստեցրել՝ ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը չի գիտակցում, բայց խոստանում եմ, կգիտակցի. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մի սրիկա ասել է «սրիկա»: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայամանգիր» կուսկացության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ելույթին:

Ռուբինյանը իր խոսքում կասկած հայտնեց Գաբրիելյանի այն տեսակետի շուրջ, որ «Ուժեղ Հայաստանի» կամ հենց խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի կողմից նախօրեին հնչեցրած վիրավորական ելույթից հետո ներողություն խնդրելը դիվիդենտներ կբերեր ընդդիմությանը:

«Մի մասի մոտ կշահեր դիվիդենտներ, բայց խնդիրն այն է, որ ընդդմիադիր դաշտը, այդ թվում խորհրդարան չանցած ուժերը, մարգինալ ուժերը, այդ թվում այս դահլիճում որոշ մարգինալ ուժեր, պարազիտանում են այս թեմայի վրա: Իրենք ասում են, ոնց կլինի, որնց կարա ընդդիմությունը գա ու ներողություն խնդրի բարեվարքության խախտման համար»,-ասել է ԱԺ նախագահը:

Ըստ Ռուբինյանի՝ սա «ռադիկալիզացման շղթա է», որի մասին ասել էր դեռ ԱԺ-ի աշխատանքների սկսվելու առաջին օրերին:

«Քաղաքական ուժերը ռադիկալացնում են իրենց ընտրողներին, ընտրողներն էլ մտածում են, իրենք պետք է իրար հայհոյեն: Հետո գալիս են դահլիճ հասկանում են, որ վերջ այսպես ապրել չի կարելի, բայց արդեն ոչ էլ ոնց ներողություն խնդրես, որ ձեզնաից մեկը ասել է «սրիկա»,-ասել է ԱԺ նախագահը:

Նրա խոսքերով ՔՊ-ի ընտրողների շարքերում էլ կան ընտրողներ, որոնք հարցնում են, թե ինչու «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արամ Վարդևանյանին ընտրել են որպես փոխնախագահ:

«Բայց մենք գիտակցում ենք, որ ռադիկալացման շղթան պետք է կոտրել: Դուք դա չեք գիտակցում, ու վստահաբար այն մեկը, որին փախցրել  տարել եք այն այնտեղ՝ հեռվում եք նստեցրել՝ ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը վստահաբար չի գիտակցում, բայց խոստանում եմ, ինքը դա կգիտակցի»,-ասել է Ռուբինյանը՝ կոչ անելով պատգամավորներին «սահմանազատվել», և հետո խոսել։

Leave a comment