Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը գողացել են, հայտնում է Factor.am-ը:
Ոստիկանությունը հաստատել է տարածված տեղեկությունը։
«Երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ: Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հզ դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,- հայտնել են ոստիկանությունից: