Քանի մարդ է ՀՀ մուտք գործել 2026–ի առաջին կիսամյակում. ՄՔԾ ղեկավարը տվյալներ ներկայացրեց

https://arm.sputniknews.ru/20260814/qani-mard-e-hh-mutq-gvortsel-2026i-arajin-kisamjakum-mqts-ghekavary-tvjalner-nerkajacrec-105767754.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105764862_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c9236f8a50ad07257a856fbdb0accdbc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նելլի դավթյան, սահման, օտարերկրացի, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

հայաստան, նելլի դավթյան, սահման, օտարերկրացի, միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Բաժանորդագրվել

Առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59 300-ով ավելի անձ, քան դուրս է եկել, իսկ նախորդ տարիներին այդ ցուցանիշը 10 000-15 000 է եղել։ 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի +8660 սահմանահատում է եղել, այսինքն` մուտքերի թիվն այդքանով գերազանցել է ելքերի թիվը։

«Առաջին կիսամյակում ևս ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ սովորաբար այն բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային աշխատանքներով։ Այս տարի արձանագրվել է +1347 թիվը որպես մուտքերի և ելքերի տարբերություն։ 871 409 ՀՀ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, և գրանցվել է 870 062 ելք։ Տարբերությունը դրական է»,- ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում -20 065 է եղել, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ -22 893։

Նույն միտումը նկատվում է օտարերկրացիների դեպքում․ գրանցվել է 57 953 սահմանահատում, իսկ 2025 և 2024 թթ․ առաջին կիսամյակներում այդ թիվը կազմել է մոտ 35 000։

Ինչ իրավիճակ է վիզաների ազատականացման գործընթացում․ մանրամասնում է ՆԳ փոխնախարարը

Leave a comment