Ինչ իրավիճակ է վիզաների ազատականացման գործընթացում․ մանրամասնում է ՆԳ փոխնախարարը

Բաժանորդագրվել

Ըստ Արմեն Ղազարյանի՝ գուցե մինչև տարվա վերջ որոշակի դրական արդյունքներ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ն արդեն ստացել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Այս մասին 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։

«Վիզաների ազատականացման երկխոսության ակտիվ աշխատանքային փուլում ենք։ Ստացված զեկույցով դրական են գնահատվել այդ ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը։ Ներկայացվել է 53 ռեկոմենդացիա, զուտ տնային աշխատանք է լինելու։ Դրա շրջանակում մենք 113 գործողություն ենք մշակել ու կեսից ավելին արդեն կատարված է։ Մինչև տարվա վերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք այս մասով»,- նշեց փոխնախարարը։

Նա հատուկ ընդգծեց, որ գնահատումն ու ռեկոմենդացիաները վերաբերում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլին, որը վերաբերում է միայն օրենսդրության և քաղաքականության մշակմանը։

Ղազարյանը հույս հայտնեց, որ առաջին փուլի գործողություններն արդեն կկարողանան ամփոփել։

Leave a comment