Ձերբակալել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի 4 աշխատակցի և տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձի

Բաժանորդագրվել

Նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում խախտումներ են եղել:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակիցներ և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նրանք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին»,- նշեցին կոմիտեից։

Ձերբակալվածներից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Leave a comment