Կիևյան կամուրջը վաղ առավոտից բաց է երթևեկի համար

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է


ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը  հայտնել է, որ վաղ առավոտից Կիևյան կամուրջն ամբողջությամբ բաց կլինի երթևեկի համար։


«Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է․ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը հունիսի 17-ից փակ էր։


Կամուրջը երթևեկության համար բացվեց օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։


Leave a comment