7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն


Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: 


Պատանիների առաջնությունում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 6 միավոր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։


 


Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:


 


ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4.5 միավոր:


 


Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և կիսում է 4-5-րդ հորիզոնականները:


 


Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:


 

Leave a comment