https://arm.sputniknews.ru/20260813/gndapet-edik-malvojani-khapanman-mijvoc-kalanqy-pvokhvel-e-tnajin-kalanqvov-pashtpan-105754533.html
Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով. պաշտպան
Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով. պաշտպան
Sputnik Արմենիա
Էդիկ Մալոյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք էին ներկայացրել դատարան։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T21:36+0400
2026-08-13T21:36+0400
2026-08-13T21:44+0400
էդիկ մալոյան
կալանք
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104113731_0:0:1200:675_1920x0_80_0_0_3113f3414621d3cf23ce63173e43e2a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արտակ Խաչատրյանը։Նշենք, որ հուլիսի 2-ին Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել էր։Հիշեցնենք` Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է հուլիսի 2–ին, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։Շինծու գործ է. զինակից ընկերը պատմում է ձերբակալված գնդապետ Էդիկ Մալոյանի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104113731_188:0:1088:675_1920x0_80_0_0_3a3f6661de1fb53b0a1d07828d26597a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդիկ մալոյան, կալանք, տնային կալանք
էդիկ մալոյան, կալանք, տնային կալանք
21:36 13.08.2026 (Թարմացված է: 21:44 13.08.2026)
Բաժանորդագրվել
Էդիկ Մալոյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք էին ներկայացրել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արտակ Խաչատրյանը։
Նշենք, որ հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել էր։
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է որոշումը, որով մասնակի բավարարվել է մեր կողմից ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է և նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է հուլիսի 2–ին, նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։