Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով. պաշտպան

Բաժանորդագրվել

Էդիկ Մալոյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք էին ներկայացրել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արտակ Խաչատրյանը։
Նշենք, որ հուլիսի 2-ին Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել էր։

«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է որոշումը, որով մասնակի բավարարվել է մեր կողմից ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է և նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է հուլիսի 2–ին, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։

Շինծու գործ է. զինակից ընկերը պատմում է ձերբակալված գնդապետ Էդիկ Մալոյանի մասին

Leave a comment