«Լազարյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին հանդես գալ ի պաշտպանություն Գարեգին Բ–ի

https://arm.sputniknews.ru/20260813/lazarjan-akumby-kvoch-e-arel-patriarq-kirilin-handes-gal-i-pashtpanutjun-garegin-bi-105753590.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1790/73/17907399_88:0:1511:1067_1920x0_80_0_0_faa90ace86716072056fa012e97c9fe5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լազարյան ակումբ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա

լազարյան ակումբ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա

Բաժանորդագրվել

Փաստաթղթի հեղինակները մտահոգված են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի վատթարացմամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» անդամները դիմել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում քրեական հետապնդման ենթարկված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի:

Էջմիածնում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ «գործով» դատական առաջին նիստը: Կաթողիկոսն անձամբ ներկա էր նիստին։ ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական գործիչներ բողոքի ակցիա են անցկացրել դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն կաթողիկոսի: Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով գործը քննելուց, այն փոխանցվել է այլ դատավորի։

Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ քրեական դատարան` կեղծ մեղադրանքի համար, և այդ խայտառակությունը հավերժ կմնա այդօրինակ միջոցներով Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վարկաբեկել փորձող իշխանությունների ճակատին:

««Լազարյան ակումբի» խորհուրդը դիմում է աշխարհասփյուռ հայերին և Հայաստանի բարեկամներին՝ դատապարտելու քրիստոնեական հավատքի և նրա առաջնորդների նկատմամբ Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ հալածանքները, որոնք աներևակայելի են քաղաքակիրթ աշխարհում: Մենք դիմում ենք քրիստոնեական կրոնի ղեկավարներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ հանդես եկե՛ք ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի բոլոր քրիստոնյաների»- նշված է «Լազարյան ակումբի» հայտարարության մեջ:

Փաստաթղթի հեղինակները մտահոգված են նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի դեգրադացմամբ, որն արդեն խարխլում է երկու ժողովուրդների միջև պատմական դարավոր հարաբերությունների հիմքերը:

Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց:
Պոլսո պատրիարքությունը դատապարտում է Գարեգին Երկրորդի դեմ դատական գործընթացը

Leave a comment