Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Միքայել Աջապահյանի գործով

Հասարակություն

Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Միքայել Աջապահյանի գործով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2026թ. կայացված որոշման դեմ:

Գլխավոր դատախազը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը։ Այս մասին հայտնում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմից։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը որոշել էր Միքայել Աջապահյանի գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։

Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Leave a comment