Նիժնի Նովգորոդի օդանավակայանի չվերթները սահմանափակվել են

Նիժնի Նովգորոդի օդանավակայանում չվերթներն իրականացվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա)։

Գործակալության հաղորդմամբ՝ «Նիժնի Նովգորոդ (Չկալով)» օդանավակայանը ընդունում և ուղարկում է չվերթներ համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ՝ օդանավակայանի տարածքում օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումների պատճառով։

Ռոսավիացիայում նշել են, որ սահմանափակումները սահմանվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Leave a comment