Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին: Այս մասին Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա մեծ ճանապարհային քարտեզ է նաև մեզ համար՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք էլ ենք կատարում մերը։ Մենք մեր պարտավորությունները կատարում ենք նաև Հայաստանի նկատմամբ»:

Ըստ Կոսի՝ այս մոտեցումը վերաբերում է նաև Հայաստանին, որը ներառված է որպես ընդլայնման և Արևելյան գործընկերության հարցերով եվրահանձնակատար իր պատասխանատվության շրջանակում։

Եվրահանձնակատարը նշել է, որ Հայաստանը «իրապես շարժվում է դեպի Եվրամիություն»՝ որպես օրինակ ներկայացնելով վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։

Կոսը նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման սահմանափակումների ֆոնին Հայաստանի տնտեսությանը ԵՄ աջակցությանն ու նշել, որ ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ ընդունվել են ինքնավար առևտրային միջոցներ։ Դրանց շնորհիվ Հայաստանը կարող է իր արտադրանքի շուրջ 80%-ը ԵՄ շուկա արտահանել առանց մաքսատուրքերի։

Կոսը նշել է նաև, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար գործում է աջակցության առանձին փաթեթ։

Leave a comment