19:55 13.08.2026 (Թարմացված է: 19:56 13.08.2026)
Բաժանորդագրվել
Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում (Բյուզանդի 1/3 հասցեում) հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 13-ին, ժամը 18։20-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ–փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,– ասված է հաղորդագրությունում։
Shamshyan.com–ն էլ նշել է, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ։
Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։