Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել. բազմաթիվ աշխատողներ տարհանվել են

Բաժանորդագրվել

Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում (Բյուզանդի 1/3 հասցեում) հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 13-ին, ժամը 18։20-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ–փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,– ասված է հաղորդագրությունում։

Shamshyan.com–ն էլ նշել է, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ։
Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

Leave a comment