WDSF–ը վերացրել է ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումները

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չեղարկել էր միջազգային ֆեդերացիաների համար ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ հանձնարարականները:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Պարային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի (WDSF) նախագահությունը հավանություն է տվել ՌԴ մարզիկների նկատմամբ բոլոր սահմանափակումները չեղարկելու որոշմանը։ Լուրը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ավելի վաղ ՄՕԿ-ը ժամանակավորապես վերականգնել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը և չեղարկել միջազգային ֆեդերացիաների համար ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ հանձնարարականները:

«WDSF-ը վերացնում է անհատ չեզոք մարզիկների (AIN) և անհատ չեզոք պաշտոնյաների (OIN) կարգավիճակները, ինչպես նաև նրանց ստուգման և հայտարարագրման ընթացակարգերը և մասնակցության հատուկ սահմանափակումները։ Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ ռուսական անձնագրեր կամ Ռուսաստանի մարզական քաղաքացիություն ունեցող անձինք կմասնակցեն WDSF միջոցառումներին բոլոր մասնակիցների համար կիրառելի ընդհանուր կանոններով:

Մասնակցության թույլտվությունը և իրավունքը նախկինի պես կարգավորվում են WDSF-ի կանոնադրությամբ, մրցույթների կանոններով, լիցենզավորման պահանջներով, կարգապահական կանոնակարգերով և հակադոպինգային պարտավորություններով:

Leave a comment