Պուտինի այցը Կուրիլյան կղզիներից մեկը բացարձակապես անընդունելի է. Սանաե Տակաիչի


Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզիներից մեկը հակասում է Հյուսիսային տարածքների վերաբերյալ Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը, վիրավորում ճապոնացի ժողովրդի զգացմունքները և բացարձակապես անընդունելի է:


Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմից ի վեր Տոկիո-Մոսկվա հարաբերությունները բարդ վիճակում են, իսկ այս այցը միայն կխորացնի Ճապոնիայում Ռուսաստանի դեմ վատ տրամադրվածությունը՝ խոչընդոտելով հարաբերությունների վերակառուցմանը:


Ավելի վաղ Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել էր, որ այդ կղզիները պատմականորեն և ըստ միջազգային օրենքի ճապոնական տարածքներ են, և ՌԴ կառավարությունը խիստ բողոք է հայտնում Պուտինի այցի կապակցությամբ:


Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել էր Կուրիլյան Իտուրուպ կղզի:

Դիտումների քանակ6

Leave a comment