17:00 13.08.2026 (Թարմացված է: 17:01 13.08.2026)
Բաժանորդագրվել
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը դանակահարության է վերածվել։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակարաններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ժամը 16.02-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մուսայելյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի տղամարդ։
Իրավապահները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, նշված փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել ազգականը։
45-ամյա տղամարդը դեպքից կարճ ժամանակ անց մարմնական վնասվածքներ պատճառելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հայտնաբերվել և ձերբակալվել է։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։