Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Քաղաքականություն

10.02.2026 | 16:46

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Գերատեսչությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրեր։

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։

Երկուստեք կարևորվել է հունիս ամսից Երևան – Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ։

Leave a comment