https://arm.sputniknews.ru/20260210/irani-hamar-chapazanc-karevvor-en-haravajin-kvovkasi-khaghaghutjunn-u-kajunutjuny-baghaji-98657520.html
Իրանի համար չափազանց կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը. Բաղայի
Իրանի համար չափազանց կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը. Բաղայի
Sputnik Արմենիա
Ադրբեջան կատարված այցը, իրանցի պաշտոնյայի խոսքով, կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման համար։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T17:00+0400
2026-02-10T17:00+0400
2026-02-10T17:00+0400
իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
պաշտոնական այց
այցելություն
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_3972e311085d3c28d4f857ad0bf86868.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասն Իրանի համար մեծ նշանակություն ունի, իսկ այնտեղ խաղաղությունն ու կայունությունն առանցքային են Թեհրանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի այցն Ադրբեջան։Նրա խոսքով՝ այդ այցը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման համար և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների շարունակությունն է:Բաղային նշել է, որ պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության ոլորտում համատեղ հետաքրքրության հարցերի շուրջ:
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
հարավային կովկաս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, պաշտոնական այց, այցելություն, հարավային կովկաս
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, պաշտոնական այց, այցելություն, հարավային կովկաս
Ադրբեջան կատարված այցը, իրանցի պաշտոնյայի խոսքով, կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման համար։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասն Իրանի համար մեծ նշանակություն ունի, իսկ այնտեղ խաղաղությունն ու կայունությունն առանցքային են Թեհրանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի այցն Ադրբեջան։
Նրա խոսքով՝ այդ այցը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման համար և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների շարունակությունն է:
«Իրանը ձգտում է բոլոր ոլորտներում ամրապնդել համագործակցությունն ու վստահությունը տարածաշրջանի երկրների, հատկապես Հարավային Կովկասի պետությունների հետ։ Նման այցելություններն ու խորհրդատվություններն անհրաժեշտ են տարածաշրջանի երկրների միջև վստահության պահպանման և բարձրացման համար», – ասել է նա։
Բաղային նշել է, որ պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության ոլորտում համատեղ հետաքրքրության հարցերի շուրջ: