Քաղաքականություն
13.08.2026 | 16:09
Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական միջադեպից հետո նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։
Ռուբինյանը հայտարարեց, որ դահլիճում բարեկրթության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները վտանգված են։ Նա իր խոսքում շեշտեց, որ 10 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են խախտվում բարեկրթության կանոնները ընդդիմության ներկայացուցիչների կողմից։
«Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում և ընդհանրապես… ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,-նշեց ԱԺ նախագահը։
Նիստը վարողը նաև զգուշացրեց, որ քանդման եզրին է Ղազարյանի համար դահլիճում «հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, արձագանքելով մեղադրանքներին, ասաց․ «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարքության նորմի խախտում էր»։
Կարապետյանը տեղեկացրեց, որ խմբակցությունում նիստ կանեն՝ քննարկելու ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը։
Ռուբինյանը, ողջունելով ընդդիմադիր պատգամավորի տված գնահատականը, ավելացրեց՝ ներողություն չխնդրելու դեպքում հետևանքները լինելու են խիստ. «Նրան շատ ծանր օրեր են սպասվում այս Ազգային ժողովի դահլիճում, և ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան