2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն

2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Երևի միայն պաշտոնի նշանակելու և սրա-նրա ունեցվածքի շուրջ քննարկումների ժամանակ են այդպես հանգամանալից, ջանասիրաբար, երկար-բարակ անդրադարձներ անում: 10- օրից ավել է մի քանի պաշտոն պետք է բաժանեն՝ դեռ չեն ավարտել: ՔՊ-ում դեպուտատ չմնաց, որ «ելույթ» չունենա, անիմաստ հարցեր չտա ու ժամավաճառությամբ չզբաղվի:

Փոխարենը՝ շուտով կտեսնեք, թե երկրի ու ժողովրդի համար կարևորագույն օրենքների ու հարցերի քննարկումներն ինչպես են անցնելու առանց գործնական հարցերի ու բովանդակային ելույթների:

Խորհրդարանի ընթացիկ նիստերի օրակարգի միակ կարևորագույն կետն ըստ իս՝ «կառավարության ծրագրին հավանություն տալու» հարցն է:

2019-21թթ և 2021-26թթ հաստատված ծրագրերի առանցքային դրույթներն ու քաղաքական բաղադրիչները ձախողած կառավարությունը՝ երրորդ անգամ է ԱԺ տանում իր «ծրագրի» նախագաիծը:

Կարելի է ասել, որ տարբեր պատճառներով ու առաջիկա զարգացումներով պայմանավորված՝ 2026-28թթ ծրագիրը (փաստացի) ևս՝ ոչ միայն չի ծառայելու իր նպատակին, այլ երկիրը փորձելու է տանել դրված խնդիրների հակառակ կողմով՝ դեպի թուրք-ադրբեջանական տոտալ վերահսկողություն»:

Leave a comment