Համոզված եմ` ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կլինի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.08.2026 | 13:51

Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրանքների փոխադարձ առևտրի օրակարգը գոյություն ունի, և առաջիկայում Հայաստանից նույնպես արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է սահմանային անցակետերի կառուցմանը և Եվրամիության նախատեսած աջակցությանն ու ներդրումներին։ 

«Ներդրումների ծավալը կախված կլինի անցակետի կարիքներից ու բեռնաշրջանառության ծավալներից։ Օրինակ՝ Ագարակում Իրանի հետ սահմանին կառուցվող նոր մաքսային կետում ներդրումների ծավալը կազմում է մոտ 20 միլիոն դոլար։ Սահմանային անցակետերի ծավալը կարող է մի փոքր ավելի կամ պակաս լինել»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ աշխատանքների կազմակերպման համար հաշվի են առնվելու նաև տեղանքի ու ռելիեֆի առանձնահատկությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment