Ծիրանի բերքը քիչ է եղել, բայց գինը բարձր է եղել. ինչպիսի պատկեր է ծիրանի, կեռասի, նեկտարինի արտահանման շուկայում

Ծիրանի բերքը քիչ է եղել, բայց գինը բարձր է եղել. ինչպիսի պատկեր է ծիրանի, կեռասի, նեկտարինի արտահանման շուկայում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մի փոքր դժվարություն է առաջանում համեմատել, թե արդյոք օրինակ՝ ծիրանի 10 հազար 600 տոննա արտահանումը լավ ցուցանիշ է, թե՝ ոչ, որովհետև, եթե համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, տեսնում ենք, որ այն զգալի նվազ է, բայց նաև զուգահեռ տեսնում ենք, որ ծիրանի արտադրության ծավալներն  այս տարի նվազ են եղել, որովհետև մայիսին տեղացած բազմաթիվ անձրևները փոշոտման խնդիր են առաջացրել և այդ նվազ քանակն առաջացել է արտադրության մեջ և հետևաբար ծավալների տարբերություն է նկատվում»,-Կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարարի  տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը:

Խոջոյանի խոսքով՝ եթե կեռասի արտահանումն ենք համեմատում հունիս-հուլիս ամիսները նույն ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ այն գրեթե նույնական է, կարող է 10 տոկոս շեղում լինել. «Օրինակ՝ դեղձի և նեկտարինի արտահանումը հունիս-հուլիս ամիսներին ավելի շատ է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ թեմային. «Ծիրանի բերքը քիչ է եղել, բայց գինը բարձր է եղել, այս գործողության շնորհիվ ծիրանի հատվածում մեծ խնդիրներ չենք ունեցել, հակառակը՝ որոշ տեղերում գյուղացիները նույնիսկ ասում են, որ նորմալ տարի է՝ հաշված բերքի ծավալների հետ: Որոշ դեպքերում կեռասի հետ կապված խնդիրն ինչու սուղ չի, որովհետև կա երկու գործոն. առաջինը՝ կեռասի մեր արտադրության ծավալներն այդքան մեծ չեն, երկրորդը՝ որոնք կան, բոլորովին այլ սխեմաներով են աշխատում և իրենց մատակարարումները 1-2 տարի առաջ արդեն պլանավորված են»:

Leave a comment