Իրանի Հորմուզի նեղուցի վերահսկողության վարչությունը (PGSA) հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունի։
«ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հայտարարություններն ու բազմիցս հնչող հաղորդագրություններն այն մասին, որ Հորմուզի նեղուցն այլևս շրջափակված չէ, չեն փոխում իրականությունը. Հորմուզի նեղուցը մնում է փակ և չի վերաբացվի այնքան ժամանակ մինչև Իրանի պայմանները չընդունվեն», ասվում է PGSA-ի հայտարարության մեջ, որը հրապարակված է X-ում։
ԱՄՆ-ի նախագահը վերջին օրերին քանիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ամերիկացիաների լիակատար վերահսկողության տակ։
«ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Կարծում եմ՝ մենք դա կպահպանենք։ Եվ Իրանը ոչինչ չի կարող անել այդ հարցում», – օգոստոսի 12-ին գրել էր Թրամփը Truth Social-ի իր էջում։
Մինդեռ երեքշաբթի օրը՝ օգոստոսի 11-ին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չփոխի իր վարքագիծը։