COP-17-ը լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք էլ ավելի բարձրացնել Հայաստանի միջազգային տեսանելիությունը. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
COP-17-ը լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք էլ ավելի բարձրացնել Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչողությունը: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով COP-17-ի կազմակերպման աշխատանքներին:
Վարչապետն ընդգծել է, որ COP-17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը շատ կարևոր է Հայաստանի համար, որի շրջանակներում արդեն կան մեդիառազմավարություն և կատարվում են ինֆորմացիոն արշավներ:
«Հայաստանի շատ տեղերում արդեն տեսանելի են COP-17-ի վահանակները: Ըստ էության մենք արդեն մտնում ենք միջոցառման եզրափակիչ փուլ և բոլոր գործընկերներին խնդրում եմ, որպեսզի կազմակերպչական աջակցություն ցուցաբերեն: Նաև որոշակի հանրային նախաձեռնություններ կան տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար, որը կմտնի այդ տրամաբանության մեջ»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ COP-17-ը Հայաստանում անցկացնելը նաև լավ առիթ է, որպեսզի անդրադարձ կատարվի տեղի բնապահպանական օրակարգերին:
«Մեր նախագահության շրջանը պետք է օգտագործվի, որպեսզի հաղորդակից լինենք շրջակա միջավայրի և բնապահպանական այն օրակարգերին, հնարավորություններին և իրավիճակի կառավարման նոր ձեռքբերումներին, որոնք ժամանակակից աշխարհում գոյություն ունեն»,-ասել է վարչապետ Փաշինյանը: