Կենտրոնական և Հարավային Ամերիկայի Լիգայի գավաթի կանոնավոր առաջնության երրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամիին» սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել է մեքսիկական «Լեոնին», որի կազմում երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել կոլումբացի կիսապաշտպան Դանիել Արսիլան, մեկ գոլ էլ խփել է մեքսիկացի վինգեր Խուան Դոմինգեսը:
«Ինտեր Մայամիից» աչքի են ընկել Դանիել Պինտերը և Յաննիկ Բրայթը: Դաշտի տերերի կազմում ընդմիջմանը փոխարինման է մտել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, որն առաջին հանդիպումն է անցկացրել հոր մահից հետո:
39-ամյա արգենտինացի հարձակվողը վերջին օրերին գտնվում էր իր հայրենի քաղաք Ռոսարիոյում, որտեղ մասնակցել էր հոր՝ Խորխե Մեսիի հուղարկավորությանը: