ԵՄ-ն իրավունք չունի ստուգել Ռուսաստանի համար բեռներ փոխադրող նավերը․ ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Նման նավերը զննության ենթարկելը չունի որևէ իրավականհիմնավորում, իսկ եվրոպական երկրների գործողությունները միջազգային իրավունքի նորմերի չարաշահում են։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրամիության երկրների ռազմածովային ուժերը իրավական հիմքեր չունեն զննության ենթարկելու Ռուսաստանի շահերի համար բեռներ փոխադրող նավերը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ ԵՄ-ն օգտագործում է Լիբիայի ափերի մոտ անցկացվող «IRINI» ռազմածովայինգործողությունը այդ թվում ռուսական նավթի և այլ բեռների փոխադրումները խոչընդոտելու համար:

ՌԴ ԱԳՆ-ում կարծումեն, որնմանպրակտիկան չունի որևէ իրավական հիմնավորում, իսկ եվրոպական երկրների գործողությունները միջազգային իրավունքի նորմերի չարաշահում են:

«Eunavfor MED IRINI գործողությունը» Եվրամիության կողմից սկսվել է 2020 թվականին Միջերկրական ծովում՝ ՄԱԿ-ի կողմից Լիբիայի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի պահպանումը վերահսկելու նպատակով: Գործողությանը ներգրավված են ռազմածովային ուժեր, ավիացիա և արբանյակային դիտարկման միջոցներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև ուշադրություն են դարձրել, որ IRINI գործողության ժամկետը լրացել է 2026 թվականի մայիսին։

Leave a comment